Բաբայան․ Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակավ ներողություն խնդրել Վանեցյանից11 հունիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Դատարանը պարտավորեցրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- գրել է նա: Խոսքը 2020-ի սեպտեմբերի 18-ին կայքերից մեկին տված հարցազրույցի մասին է, որտեղ Բաբաջանյանն ասել էր, թե Վանեցյանը «վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին»։ Վանեցյանը պահանջել էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, վիրավորանքի համար ներողություն խնդրել, պարտավորեցնել հրապարակել վճիռը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը, ասվում է DataLex-ի հրապարակման մեջ։ Վճիռը կարող է բողոքարկվել։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |