Christie's-ն աճուրդի է հանել Մարկոս Գրիգորյանի «Անանուն» աշխատությունը13 հունիսի 2022 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Christie's աճուրդի տունն աճուրդի է հանել հայտնի իրանահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի «Անանուն» կտավը։ «Անանուն» ստեղծագործությունը կտավի վրա կավի և խեժի կիրառմամբ ստեղծված գործ է, որը գնահատվում է 45,000 ֆունտ ստերլինգ (մոտ 55,000 դոլար)։ Այն ստեղծվել է 1993-ին։ Մարկոս Գրիգորյանը (1925 - 2007) իրանահայ նկարիչ է, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր։ Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Ռոքֆելլեր» կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր: Մեթոդաբանական, հայեցակարգային առընչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art-ի , Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ` Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է : Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում ` արվեստագետը կրթվել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ավարտել 1954-ին: Նա է Թեհրանի բիենալեի հիմնադիրն է, ինչպես նաև համարվում է իրանական ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը: Ապրել է տարբեր երկրներում, այնուհետև՝ Երևանում: 1994 թ-ին նրան շնոհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում։ Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարանը։ Նկարիչը հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |