«Փյունիկը» եւ «Ուլիսը» դուրս են եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ 8 ապրիլի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Տեղի են ունեցել Հայաստանի գավաթիխաղարկության երկրորդ երկու քառորդ եզրափակիչ խաղերը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պատասխան խաղում կրկին ջախջախել է «Կիլիկիային»: Առաջին խաղակեսի ավարտին հաշիվը բացել է Ալբերտ Թադեւոսյանը: 49-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարված է հասցրել Կառլեն Մկրտչյանը, իսկ վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձեւակերպել է Արտակ Անդրիկյանը: Այդպիսով, Հայաստանի չեմպիոնը, երկու խաղում վեց գնդակ խփելով, դուրս է եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ:Երկրորդ քառորդ եզրափակիչում Կապանի «Գանձասարն» իր դաշտում նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Երեւանի «Ուլիսի» հանդեպ: Միակ գոլը 34-րդ րոպեին խվել է Արսեն Ավետիսյանը: Չնայած պարտությանը «Ուլիսը» երկու հանդիպումների արդյունքում կիսաեզրափակիչին մասնակցելու ուղեգիր է ստացել (առաջին խաղն ավարտվել է 4:1 հաշվով ի օգուտ «Ուլիսի»): Այսօր տեղի կունենան մնացած երկու քառորդ եզրափակիչ խաղերը. «Արարատը» կընդունի «Բանանցին», իսկ «Շիրակը» կխաղա «Միկայի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |