Շոտլանդացի երկրպագուները նվիրատվություն են արել աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին![]() 15 հունիսի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի հավաքականի Tartan Army Sunshine Appeal երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։ Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին, տեղեկացնում է Аraratnews-ը։ Կենտրոնին է փոխանցվել մոտ 4000 ֆունտ ստերլինգ: «Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ: Երկրպագուների այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ՝ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |