Հայաստանի Ազգային պատկերասրահում սկսվել է կինոցուցադրությունների գարնանային շրջանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահում մեկնարկել է բարձրորակ ֆիլմերի հետահայաց ցուցադրության սեզոնը: Առաջիկա երեք ամիսներին կինոյի սիրահարները կկարողանան տեսնել ֆիլմեր, որոնք անհասանելի են հայկական կինոթատրոններում:



Գարնանային ծրագրի կինոցուցադրությունների ցուցակում ընդգրկվել են Կանադայի կինոյի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Նորման ՄըքԼարենի ֆիլմերը: Կինեմատոգրաֆիայի պատմությամբ հետաքրքրվողները կկարողանան տեսնել կանադական անիմացիոն ու գեղարվեստական կինոյի առաջատարի գործնականում բոլոր աշխատանքները:



Կինոցուցադրությունների շրջանակներում տեղի կունենա համր կինոյի տարածաշրջանային փառատոնը, Բրազիլիայի կանանց նվիրված ֆիլմերի փառատոնն ու Կարճամետրաժ ֆիլմերի եվրոպական փառատոնի` LES LUTINS 2008 մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը: Համր կինոյի սիրահարները առաջիկա երեք ամիսներին կկարողանան ծանթանալ կինեմատոգրաֆի ակունքների հետ ամերիկացի ռեժիսոր Սեսիլ դը Միլլի աշխատանքների միջոցով, որ ստեղցծվել են 1915-1927թթ., ինչպես նաեւ անցած դարի 20-ական թվականներին նկարահանված վրաց ռեժիսորների աշխատանքներին: Համր ֆիլմերի ցուցադրության շրջանակներում կանցնի նաեւ Չարլի Չապլինի ֆիլմերի 7-րդ կինոմարաթոնը, որի ընթացքում կցուցադրվեն «Մսյո Վերդու», «Արքան Նյու Յորքում» եւ «Բեմեզրի լույսերը»: Գարնանային ցուցադրության ժամանակ շեշտը կդրվի Հարավային Ամերիկայի մշակույթի վրա:



Յուրաքանչյուր չորեքշաբթի հնարավոր կլինի փաստագրական ֆիլմեր դիտել իմպրեսիոնիզմի ու պոստիմպրեսիոնիզմի այնպիսի վարպետների մասին, ինչպիսիք են Սեզանը, Ռենուարը, Վան Գոգը, Գոգենը, Թուլուզ Լոտրեկը, Մոնեն, Մանեն եւ շատ ուրիշներ, որոնց աշխատանքները զգալի հետք են թողել արվեստի զարգացման մեջ: Իր հերթին ապագա դիզայներները կկարողանան ծանոթանալ այնպիսի բրենդների առաջացման պատմության հետ, ինչպիսիք են Akari լամպերը, «Leica» ֆիրմայի ապարատները, «Jaguar» ֆիրմայի ավտոմեքենաները, Հռոմի խորհրդանիշ «Vespa» մոպեդը, «Walkman» նվագարկիչը եւ այլ առարկաներ, որոնք պատմության մեջ են մտել որպես 20 դարի խորհրդանիշներ:



Գարնանային ցուցադրությունների ծրագիրը իրականացվում է Վիգեն Գալստյանի եւ Լեւոն Մինասյանի նախաձեռնությամբ եւ Հայաստանում Բրազիլիայի ու Արգենտինայի դեսպանատների, «AFG» կինոպատկերասրահի, երեւանյան «Ակումբի» աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---