«Ավլելով Երևանը» ֆիլմը՝ Ռամսգեյթի կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ»

«Ավլելով Երևանը» ֆիլմը՝ Ռամսգեյթի կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ»

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Կինո և հեռուստաֆիլմերի Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում (Ramsgate International Film & TV Festival) Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից որպես խաղարկային վավերագրական ֆիլմ։

Ռեժիսորը և սցենարիստը Նաիրի Հախվերդին է, օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյան, պրոդյուսերները` Լիանա Սմբատյան, Էդիթ Ֆարին, արտադրող ընկերությունները՝ Margins Media, Faites au Voeu, հեռարձակող ընկերությունը՝ «Լիոն Կապիտալ ԹԻՎԻ»:

Ֆիլմի տևողությունը 53 րոպե է։

«Ավլելով Երևանը» պատմում է Մարինայի մասին, ով ամեն օր կեսգիշերին Չարենցավանից Երևան է գալիս ավլելու մայթերն ու փողոցները։ Արդեն երկար ժամանակ է նա ինքնուրույն հոգում է իր ընտանիքի կարիքները՝ կույր ամուսնու, երեխաների ու սկեսրոջ։ Խորհրդային միության փլուզումից ու գործարանների աշխատանքի դադարեցումից հետո շատերը կորցրին աշխատանքը ու դժվարությամբ հարմարվեցին նոր իրականությանը։ Մարինան պայքարում է այն իրականության համար, որտեղ իր երեխաներն այլ, ավելի լավ կյանք կունենան։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---