Գողացել են Տիկնիկայինի մոտի զանգը և Խնկո-ապոր գրադարանի դիմացի քանդակի լատունե գիրքը![]() 22 հունիսի 2022 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Գողացել են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ «Դիմել ենք ոստիկանություն»,-գրել է նա։ Գողացել են նաև Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը, հայտնում է է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը։ ![]() ![]() Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |