Zaz-ը խնդրել է` իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի![]() 24 հունիսի 2022 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը, որը «Հայա» փառատոնի շրջանակում հունիսի 25-ին հանդես կգա Երևանում, խնդրել է, որ իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի։ Համերգին ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը: Մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում նա ասել է, որ շատ է սիրում հայկական դուդուկը, անգամ դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակն ունի, որը հաճախ է լսում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Երգչուհին ասել է, որ ուրախ է և ոգևորված կրկին Հայաստանում լինելու և այստեղ համերգով հանդես գալու համար: «Համերգի ընթացքում ես իմ էներգիան կփոխանցեմ հանդիսատեսին»,– ասել է նա: Խոսելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին` երգչուհին ջերմությամբ է հիշել նրա խորհուրդները և ընդգծել, որ դրանք միշտ իր համար շատ կարևոր են եղել: «Ես Ազնավուրի խորհուրդներից մեկն եմ շատ լավ հիշում, որ ինձ ասաց` անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա չեմ սովորել: Շատ հուզված եմ այսօր Հայաստանում լինելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է: Այստեղ գտնվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար»,– նշել է Zaz-ը։ Zaz-ի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը: Համերգը կայանալու է «Հայա» փառատոնի շրջանակում: Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի հունիսի 25-ին, Zaz-ի առաջին երևանյան մենահամերգով: Փառատոնի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը «G-Unit» բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտի բեմը կտրամադրվի «Led Zeppelin Symphonic» նախագծին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |