Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից», թեև այլ առաջարկներ ունի![]() 30 հունիսի 2022 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, թեև առաջարկներ ունի, հայտնում է Metaratings.ru-ն։ Ըստ աղբյուրի, Սպերցյանի վերաբերյալ առաջարկներ են եղել ֆրանսիական և գերմանական ակումբներից, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչներին չի հաջողվել պայմանավորվել պոտենցիալ գնորդների հետ նրա տրանսֆերային արժեքի, վերաբերյալ, գրում է sport-express.ru-ն։ Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նաև Իտալիայից, Նիդերլանդներից և Անգլիայից ակումբների կարճ ցուցակում է։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ մինչև 2024 թվականն է: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։ Սպերցյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող 2021/22 խաղաշրջանում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |