Հայ շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի առաջին 100-յակում![]() 2 հուլիսի 2022 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը: Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը ( 37-րդ), Հայկ Մարտիրոսյանը (73-րդ) և Շանթ Սարգսյանը (87-րդ): ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 5-րդն է։ Կանանց ցանկում ՀՀ-ն ներկայացնող Էլինա Դանիելյանը 30-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 71-րդը։ Կանանց վարկանիշը գլխավորում է Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանը: Պատանեկան թոփ-100-ում 2 հայ շախմատիստ կա՝ Արթուր Դավթյանը (37-րդ տեղ) և Մամիկոն Ղարիբյանը (60-րդ տեղ), աղջիկներից՝ Մարիամ Մկրտչյանը (31-րդ տեղ)։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |