Տեղահանված արցախցիները կառավարության մոտ փախստականի կարգավիճակ էին պահանջում 5 հուլիսի 2022 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին` շարունակելով պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հավաքվածները հիմնականում Հադրութից ու Շուշիից են, սակայն կան նաև Շահումյանի, Քարվաճառի շրջաններից տեղահանվածներ, գրում է Sputnik Արմենիան։ «Մեր առաջնահերթ պահանջներից է նաև Արցախի հետ միացումը կամ Արցախի անկախության ճանաչումը։ Այսօր մենք այսքանով կավարտենք ակցիան, սակայն վաղը ժամը 11։00-ից կվերադառնանք հենց կառավարության շենքի մոտ։ Սկսելու ենք նստացույցեր, գնալու ենք նաև ՄԱԿ–ի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների մոտ»,– նշել է Հայրիյանը։ Նրա խոսքով` իրենց պայքարը երկարատև է լինելու և փորձելու են այդ կառույցներից պարզել, թե ով է պատրաստվում լուծել իրենց ներկայացրած պահանջները։ Հայրիյանը շեշտել է` եթե ոչ ոք չլսի իրենց ձայնը` հաջորդ քայլերին կանցնեն և չմանրամասնեց, թե ինչպիսին կլինեն դրանք։ Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։ Կառավարության շենքի մոտ նաև ոստիկաններ կային, որոնք պատնեշ էին կազմել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |