«Դիմադրություն» շարժումը երթի է դուրս եկել՝ շղթայված Սահմանադրությունը թողնելով ՍԴ դիմաց 5 հուլիսի 2022 - 12:54 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը շղթայված Սահմանադրությամբ ու քաղբանտարկյալների նկարներով երթ է իրականացնում Երևանում՝ բողոքելով Սահմանադրական կարգի խախտման բազմաթիվ դրսևորումների դեմ։ Երթի մասնակիցները շղթայված Սահմանադրությունը թողել են ՍԴ շենքի մոտ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երթին ընդառաջ ասել է, որ Սահմանադրությունը և ՍԴ-ն զուտ բառեր չեն, և հուլիսի 5-ին միշտ հպարտություն, կարևոր առաքելության է զգացել, մինչդեռ այժմ գործող իշխանություններն ամեն կերպ տրորում են Սահմանադրությունը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Դուք հիշո՞ւմ եք՝ ՍԴ կազմի նկատմամբ ինչ գրոհ էին իրականացնում, ինչ հռետորաբանություն էր օգտագործվում, քրեական գործեր էին հարուցվում, և այդ ամենը՝ Սահմանադրությունը ոտնահարելով։ Եվ, ի վերջո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ է Սահմանադրության տրորում։ Անկախության հռչակագրից, սկզբունքներից շեղվելը, ինչպիսիք Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերն են, նույնպես Սահմանադրության խախտում է», - ասել է պատգամավորը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |