Պապոյան․ Ֆիզանձանց անունով արված փոխանցումների ներհոսքը 2021-ի համեմատ 2.2 անգամ ավելացել է 5 հուլիսի 2022 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառին, թվեր է հրապարակել՝ նշելով, որ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների ներհոսքը 2021-ի համեմատ 2.2 անգամ ավելացել է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ 2020թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերություն) կազմել է 149 մլն դոլար: «2021թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքն էլ կազմել է 281.5 մլն դոլար: 2022թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612.4 մլն դոլար»,- նշել է նա։ Այսինքն, ըստ Պապոյանի, ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում 2020թ. համեմատ ավելացել է 4.1 անգամ, իսկ 2021թ. համեմատ՝ 2.2 անգամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |