Նուբար Աֆեյանը ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում կստանա

Նուբար Աֆեյանը ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում կստանա

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին հայազգի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

ԵՊՀ-ում հանդիպման ընթացքում նշանավոր գիտնականը հանդես կգա ելույթով, ինչպես նաև կկազմակերպվի հարցուպատասխան Աֆեյանի հետ։

Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։ ‌

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---