Կառավարությունը հաստատել է Հատիսին Հիսուսի արձանի տեղադրումը

Կառավարությունը հաստատել է Հատիսին Հիսուսի արձանի տեղադրումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Հիսուսի Քրսիտոսի արձանի կանգնեցման նախաձեռնությանը, ասել է, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է։

Արձանը կանգնեցվելու է Հատիս լեռան վրա։

Նա նշել է, որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։

‌«Ներկայացված փաստաթղթերը համապատասխան մարմինները սեղմ ժամկետում կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա»,-ասել է նա։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհրդանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Մրցույթում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---