ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով

ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով

PanARMENIAN.Net - ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը՝ կրկին մտահոգություն հայտնելով մարդկանց շրջանում այդ հիվանդության բռնկման վերաբերյալ։

«Ինձ նախկինի պես մտահոգում են կապիկի ծաղկի տարածումն ու ծավալները»,-ասել է նա Le Figaro-ին, գրում է Interfax-ը։

Արտահերթ նիստում նախատեսվում է գնահատական տալ ճգնաժամի լրջությանը։ Ենթադրվում է, որ նիստը կկայան հուլիսի 18-ից հետո։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ աշխարհի 58 երկրում այդ հիվանդության ավելի քան 6000 դեպք է գրանցվել։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---