ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը․ Նախագիծն ընդունվել է

ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն:

Նախագծով հստակեցվել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:

Հստակեցվել են կառավարության լիազորությունները, սահմանվել են իրավասությունները զորահավաքային պատրաստության և զորահավաքի ոլորտում, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվել են ՀՀ պաշտպանության պլանում։

Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները։

Հուլիսի 6-ին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով ԶՈւ բաերփոխումների փաթեթը, ասել էր, որ ԳՇ պետն առանձին ստորաբաժանման ղեկավար չի լինելու, այլ լինելու է ենթակա մարմնի ղեկավար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---