Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել 7 հուլիսի 2022 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն: Այժմ արտադրությունում հերթափոխով աշխատում են առանձնահատկություն ունեցող 19 դեռահաս, զբաղվածությունը՝ շաբաթական 12 ժամ է։ «Քայլ առաջ» ՀԿ-ն ստեղծել են առանձնահատկություն ունեցող երեխաների ծնողները, որ պատանիները կարողանան դառնալ հասարակության լիիրավ անդամ: Երեխաների համար կենտրոնում անցկացվում են նաև թերապևտիկ աշխատանքներ:
«Քայլ առաջ» հասարակական կազմակերպության «Ձեռք ձեռքի» սոցիալական ձեռնարկատիրությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Թղթե բաժակների արտադրական հաստոցներից մեկը ձեռք է բերվել հիմնադրամի աջակցությամբ։ Բրենդավորված բաժակների պատվեր կարող են իրականացնել բոլորը՝ սկսած անհատներից և կազմակերպություններից: «Արտադրական պրոցեսը ներկայացնում է կրկնվող գործողությունների շղթա, ինչն էլ իդեալական պայմաններ է ստեղծում, որ այս դեռահասները վարպետների և մասնագետների հսկողության ներքո կարողանան ինքնուրույն աշխատել և վաստակել իրենց գումարը: Երեխաները ոգևորվածությամբ մասնակցում են արտադրական այս պրոցեսին և մենք գիտենք, որ մեկանգամյա օգտագործման սպասքի մեջ այս լամինացված բաժակները ամենաանվտանգն են և՛ մարդկանց, և՛ շրջակա միջավայրի համար»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Երբ թերապևտիկ աշխատանքներն էինք իրականացնում, միտք առաջացավ ձեռնարկել փոքր ձեռնարկատիրություն և մեր օրինակով ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ևս ունեն կարողություններ և կարելի է զարգացնել այդ կարողություններն ու դրանց միջոցով ինտեգրվել հասարակությանը: Այս պարագայում երեխաները հնարավորություն են ունենում պատվերներ գրանցելիս ամեն անգամ նոր մարդու հետ խոսել, ինչը բավականին մեծ քայլ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Միևնույն ժամանակ, նրանք դուրս են գալիս առաքման աշխատանք կատարելու և ամեն անգամ տարբեր հասցեներ ու մարդիկ են հանդիպում, ինչը հնարավորություն է տալիս, որ երեխաները կարողանան հաղորդակցման խնդիրները հաղթահարել: Այս տեսանկյունից ծրագիրը մեզ համար մեծ նշանակություն ուներ»,- նշել է կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Արփինե Աշոտյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |