Գոռ Աբրահամյան. Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ` նա կապ չունի 1 մլրդ դրամի թմրաշրջանառության հետ

Գոռ Աբրահամյան. Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ` նա կապ չունի 1 մլրդ դրամի թմրաշրջանառության հետ

PanARMENIAN.Net - Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նա առնչություն չունի Դատախազության կողմից հրապարակված 1 մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։

Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ 1 մլրդ դրամ թմրամիջոցների շրջանառության և փողերի լվացման գործող ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---