FlyOne Armenia-ի Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվել էր անվտանգության նկատառումներով

FlyOne Armenia-ի Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվել էր անվտանգության նկատառումներով

PanARMENIAN.Net - FlyOne Armenia-ի` հուլիսի 8-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Նա նշել է, որ չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ։

«Օդանավի հրամանատարը որոշակի տարբերություններ է տեսել օդանավի տվյալների տվիչների մեջ և որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները»,- ասել էր Անանյանը՝ նշելով, որ մի քանի ժամից չվերթը կիրականացվի։

Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող հոլովակներին՝ Անանյանը ներողություն է խնդրել ավիաընկերության որոշ աշխատակիցների պահվածքի համար, որոնք «գուցե օբյեկտիվ, կամ սուբյեկտիվ պատՃառներով», կոպիտ դրսևորութմներ են ունեցել։ ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---