ԱՆ․ Հաշմանդամությամբ երեխաների բուժօգնության համար հատկացվող ֆինանսական միջոցներն աճել են

ԱՆ․ Հաշմանդամությամբ երեխաների բուժօգնության համար հատկացվող ֆինանսական միջոցներն աճել են

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշակական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մասնավորապես` 2021-ին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018-ի համեմատ աճել են մոտ 57%-ով (98,632 հաճախում 62,967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021-ին կազմել է 845.5 մլն դրամ, իսկ աճը 2018թ. համեմատ կազմել է 72%: 2022-ի առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320.6 մլն դրամ։

Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---