Գորիսում արդեն 8-րդ խաղահրապարակն է տեղադրվում, նաև՝ սահմանամերձ գյուղերում

Գորիսում արդեն 8-րդ խաղահրապարակն է տեղադրվում, նաև՝ սահմանամերձ գյուղերում

PanARMENIAN.Net - 2022-ին Գորիս համայնքում արդեն 8 -րդ խաղահրապարակն է տեղադրվում։ Այդ թվում՝ սահմանամերձ Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Բարձրավան բնակավայրերում, տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։

Հերթականն Արտաշեսյան թաղամասում է տեղադրվում։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում։

«Շարունակելու ենք համայնքի երեխաների համար ստեղծել պայմաններ՝ խթանելով առողջ ապրելակերպը։ Համայնքում բակային սպորտի զարգացման նոր մշակույթ է ձևավորվում, որը հնարավորություն է տալու մասսայականցնել սպորտը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---