Վրաստանում երկրի 8 տարվա պահանջարկը բավարարող գազի պաշարներ են հայտնաբերվել

Վրաստանում երկրի 8 տարվա պահանջարկը բավարարող գազի պաշարներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Վրաստանում գազի մեծ հանքավայր է հայտնաբերվել՝ 16 մլրդ խմ ծավալի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գեորգի Թաթիաշվիլին։

Թբիլիսիի մերձակայքում գտնվող հանքավայրի արդյունահանմամբ կզբաղվի Block Energy ընկերությունը, որը նորարարական տեխնոլոգիաներ է կիրառում Վրաստանում ավելի վաղ հայտնաբերված հանքավայրերի պոտենցիալի բացահայտման համար։ Հորատանցքը ժամանակին փորել էր Schlumberger ընկերությունը, իսկ այժմ լիցենզիայի օպերատորը Block Energy-ն է, գրում է Sputnik Georgia-ն

Ըստ Թաթիաշվիլիի գազի հայտնաբերված պաշարը բավարար է 8 տարվա ընթացքում Վրաստանի ամբողջ պահանջարկը բավարարելու համար։

Նա նշել է, որ տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին հորիզոնական հորատումներ պետք է անցկացվեն, որպեսզի հնարավորինս մեծ քանակի գազ հնարավոր լինի օգտագործել կոմերցիոն նպատակով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---