Հայ-թուրքական սահմանում վերանորոգման վերականգնողական աշխատանքնե՞ր են սկսվել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցագրային սահմանակետում վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Այդ մասին հաղորդել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը: Նրա խոսքերով, ներկայումս վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքում գտնվող անցագրային սահմանակետերում, Թուրքիայի տարածքում ասֆալտապատվում են Ալիջան տանող ճանապարհները:



Գլխավոր հյուպատոսը նշել է, որ Կարսի ու Իգդիրի բնակչությունը մտահոգված է սահմանի բացման մասին հաղորդագրություններով: «Կարսի ու Իգդիրի բնակիչները չեն հասկանում սահմանի բացման պատճառները եւ մտահոգված են դրանով: Այդ շրջանների բնակչությունը դեմ է սահմանի բացմանը»,-ասել է Զեյնալովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---