Իսրայելի և Հունաստանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել

Իսրայելի և Հունաստանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել

PanARMENIAN.Net - Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) համատեղ օդային վարժանքներ են անցկացրել Իսրայելի երկնքում։ Այդ մասին ասվում է Իսրայելի ՌՕՈւ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

Երկու երկրների ՌՕՈւ-ները ժամանակակից օդային մարտի իմիտացիա են արել և օդում լրալիցքավորվել։

«Վարժանքները նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը և բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, նպաստում է անձնակազմի և տեխնիկական խմբերի կարողությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին տարիներին կողմերն ակտիվորեն սերտացնում են գործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ 2020-ին երկու երկրների ՊՆ ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել իսրայելյան Heron ԱԹՍ-ներ Հունաստանին մատակարարելու վերաբերյալ։ 2021-ին Աթենքն ու Թել Ավիվը 20-ամյա գործակցության ծրագիր են հաստատել ռազմական և պաշտպանական ոլորտներում։

Իսրայելն ակտիվացրել է հարաբերությունները Հունաստանի հետ Թուրքիայի հետ սուր ճգնաժամից հետո։

Photo. AFP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---