Թերի Ջորջն այցելել է ARARAT թանգարան![]() 15 հուլիսի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ARARAT թանգարանը հյուրընկալել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջին՝ «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Թերի Ջորջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն է. նրա ֆիլմացանկում տեղ են գտել մի շարք ճանաչված ֆիլմեր՝ «Խոստումը» «Ռուանդա հյուրանոց» և ալյն: Այցելության ընթացքում Ջորջին է ներկայացվել լեգենդար հայկական կոնյակի պատմությունը, նրա ստեղծման գաղտնիքները և կոնյակագործ վարպետների ստեղծագործական որոնումներն ու նորարար մոտեցումները։ Կինոռեժիսորը նաև այցելել է ARARAT թանգարանի գանձարան, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։ Շրջայցի ավարտին Երևանի կոնյակի գործարանի կողմից Թերի Ջորջին է հանձնվել ARARAT Charles Aznavour Signature Blend անվանական կոնյակը։ «Մեծ պատիվ է արժանանալ Charles Aznavour Signature Blend կոնյակին։ Ինձ համար Շառլ Ազնավուրը մեծություն է։ Ես կպահեմ այն շատ առանձնահատուկ միջոցառումների համար», - նկատել է Թերի Ջորջը։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |