ԱՀԿ-ն հորդորել է բոլոր երկրներին վերադառնալ դիմակային ռեժիմի![]() 15 հուլիսի 2022 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն հորդորել է բոլոր երկրներին վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը։ «Ես մտահոգված եմ, որ կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում առողջապահության համակարգում և բուժաշխատողների շրջանում»,-ասել է նա, գրում է «Իզվեստիան»՝ SkyNews-ին հղումով։ Ըստ նրա, գիտական հանրույթի, քաղաքական առաջնորդների և հանրության միջև «լուրջ խզում կա» կորոնավիրուսի տարածման ռիսկի ընկալման հետ կապված։ «Հիվանդության նոր ալիքները վկայում են, որ կորոնավիրուսը դեռ չի ավարտվել»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ այժմ երկրները «շատ ավելի լավ վիճակում են, քան պանդեմիայի սկզբում»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |