Լիբանանի խորհրդարանում ընտրություններից հետո, հնարավոր է, ստեղծվի հայկական խորհրդարանական խումբ

PanARMENIAN.Net - Այսօր նախապայմաններ կան, որպեսզի Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչները կրկին տեղ ստանան երկրի խորհրդարանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Ազդակ» բեյրության թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: «Չնայած, որ հայ քաղաքական կուսակցություններն այդ հարցում ընդհանուր դիրքորոշում չունեն, այսօր հայկական համայնքի ներկայացուցիչները կարող են ընտրողների ձայների որոշակի քանակ հավաքել Լիբանանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք նշանակված են հունիսի 7-ին: Նրանք տեղեր կստանան երկրի խորհրդարանում եւ անգամ կկարողանան ձեւավորել խորհրդարանական խումբ, որը կներկայացնի հայկական համայնքի շահերը»,- նշել է «Ազդակի» խմբագիրը: Նրա խոսքով, հայերի ընտրությունը Լիբանանի խորհրդարանում թույլ կտա ապահովել հայկական համայնքի մասնակցությունը երկրի խնդիրների լուծման գործում եւ կխորացնի հայ-լիբանանյան հարաբերությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---