Իրանը հայտարարել է, որ միջուկային ռումբի ստեղծման համար ունի տեխնիկական միջոցներ

Իրանը հայտարարել է, որ միջուկային ռումբի ստեղծման համար ունի տեխնիկական միջոցներ

PanARMENIAN.Net - Իրանը «տեխնիկապես կարող է միջուկային զենք արտադրել», սակայն, դեռ չի որոշել՝ ստեղծելու է, թե ոչ։ Այդ մասին հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի խորհրդական Քամալ Հարազին։

«Մի քանի օրում մենք կարողացանք հարստացնել ուրանը մինչև 60% և հեշտությամբ կարող ենք ուրան արտադրել՝ մինչև 90% հարստացմամբ։ Իրանն ունի տեխնիկական միջոցներ միջուկային ռումբի արտադրման համար, սակայն Իրանը դեռ որոշում չի կայացրել դրա ստեղծման մասին»,-ասել է Հարազին, գրում է «Կոմերսանտը»՝ Al Jazeera-ին հղումով։

2018-ին ԱՄՆ-ն հրաժարվել էր Իրանի հետ միջուկային գործարքից։ Ըստ գործարքի պայմանների, Իրանը պարտավորվել էր դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Ըստ Reuters-ի, որոշ ժամանակ անց, Իրանը սկսել է խախտել միջուկային սահմանափակումները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---