Թուրք ուլտրաազգայնականներ. Թուրք-ադրբեջանական եղբայրությանը լուրջ հարված է հասցվել

PanARMENIAN.Net - Թուրք ուլտրաազգայնական քաղաքական գործիչներն ու տեսաբանները բողոք են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման դեմ եւ հայտնել, որ դա կարող է հանգեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ պատմական կապերի վատթարացմանը:



«Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ թուրք-ադրբեջանական եղբայրությանը լուրջ հարված է հասցվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարվելը «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին մասնակցելուց դրա վառ վկայությունն է: Բացի դրանից, Բարակ Օբաման Թուրքիայի խորհրդարանում Անկարային ու Երեւանին կոչ արեց լուծել իրենց միջեւ գոյություն ունեցող խնդիրները: Խնդիրը կայանում է նրանում, թե ինչ է մեզ տալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»,- հայտնել է Yenicag ուլտրաազգայնական թերթի տեսաբան Աբդուլլահ Օզդոգանը:



Մեկ այլ ուլտրաազգայնական թերթի` Orta Dogu-ի տեսաբան Օրհան Քարաթաշն իր հերթին քննադատոել է Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը (AKP) Հայաստանի հետ համագործակցության համար: «Հայաստանը պահանջում է «ցեղասպանություն» ճանաչել 1915թ. իրադարձությունները: Արդյո՞ք հայկական պահանջների ճանաչումը Թուրքիայի օգտին կլինի»,- ընդգծել է Քարաթաշը:

Որոշ թուրք վերլուծաբաններ, սակայն, պնդում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններն այնքան փխրուն չեն, որպեսզի վատթարանան ամերիկյան նախագահի կամ Հայաստանի ԱԳ նախարարի այցի պատճառով:



Milliyet թուրքական օրաթերթի տեսաբան Աքել Թաքսան հանդես է եկել հայ-թուրքական սահմանի բացման օգտին: «Ես Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանների բացման կոմղնակից եմ: Բայց գլխավոր պայմանը դրա համար այն է, որ բոլոր կողմերը պետք է այնպիսի լուծման հասնեն ղարաբաղյան հակամարտության հարցում, որը շահեկան կլինի նաեւ Ադրբեջանի համար: Հակառակ դեպքում ներկայիս փակուղային դրությունը տարածաշրջանում կշարունակվի, իսկ Կովկասի էներգետիկ ռազմավարության անվտանգությանը կարող է լուրջ հարված հասցվել»,- նշել է նա, գրում է Today's Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---