Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացել է տարվա գլխավոր գրքատոնը` Newmag Summer Fest-ը

Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացել է տարվա գլխավոր գրքատոնը` Newmag Summer Fest-ը

PanARMENIAN.Net - Ucom ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 16-ին Երազ այգում տեղի է ունեցել Newmag հրատարակչության կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող Գրքի ամառային փառատոնը։ Մի ամբողջ օր առանց դադարի ու ավելի քան 10 ժամ անցկացվել են գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդեսներ, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխություն, տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերա, և գրքատոնը եզրափակվել է համերգային ծրագրով։ Եվ ամենակարևորը՝ այդ օրը գրքասերները հնարավորություն են ունեցել գնելու հրատարակչության գրքերը մինչև 40 տոկոս զեղչով:

2022-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացրել Newmag-ը: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում:

Newmag-ի կարգախոսն է․ Ակտուալ բովանդակություն, ինտենսիվ ընթերցանություն։ Այսինքն, հրատարակչությունը ձգտում է տարածել այնպիսի գրականություն, որը պետք է ընթերցողին այսօր, ու կարևոր է լինելու նաև վաղը. փառատոնի բացման պաշտոնական արարողության իր խոսքում նշել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

«Սա Newmag-ի ամենամեծ միջոցառումն է, որը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների։ Մենք կարողացանք որպես համախոհների թիմեր օպերատիվ գործակցել՝ նաև այս փառատոնը բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս փառատոնը թիմային աշխատանքի արդյունավետության ապացույցն է: Չէ՞ որ միասնաբար կարող ենք անել այն, ինչն իրոք մեծ նշանակություն ունի շատերի համար, ծառայում է ավելի մեծ նպատակի և ավելի մեծ հանրային շահերի»,-ասել է նա:

Newmag Summer Fest-2022-ին միացած Ucom ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական բազմաթիվ նախագծեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարներին:

Փառատոնի բացման խոսքում ընկերության PR ղեկավար Դիանա Մնացականյանն ընդգծել է. «Ucom-ի կորպորատիվ մշակույթում մշտապես կարևորվել է կրթության դերը։ Մարդու զարգացմանը, աճին, մտքի ճկունությանը միտված մտածելակերպը ձևավորվում է գրքի շնորհիվ, որին այսօր հասանելիություն ունենք թե՛ թղթային, և թե՛ նորարարական՝ թվային տարբերակներով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն ընթերցել գիրքը, այլև լսել այն․ սարերում, ձորերում, ծովափին, ինքնաթիռում և ամենուրեք, եթե կա էկրան և գերարագ կապ արտաքին աշխարհի հետ։ Գիրք կարդալը բոլոր դարերում նորաձև է»:

Մինչ փառատոնն Ucom-ն անցկացրել էր նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում 4 հաղթողները հենց փառատոնի օրը ստացել են Newmag-ի գրքերից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---