Սևանա լճի մակարդակը 1 շաբաթում իջել է 2 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 1 շաբաթում իջել է 2 սմ-ով

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 66.734մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.296մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 148.033մլն. մ³:

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---