Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրվարույթ է հարուցվել

Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրվարույթ է հարուցվել

PanARMENIAN.Net - Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել: Այդ մասին ասել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ ավելի ուշ ՔԿ-ն հայտարարություն կտարածի։

Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել հուլիսի 15-ի դատական նիստի ընթացքում։

Նույն օրն արդարադատության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քրեակատարողական ծառայության պարզաբանումը Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Գրիգորյանը առողջական հավանական խնդիրների մասին տեղեկություններ չի ներկայացրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---