Բայրաքթար․ Երբեք ԱԹՍ-ներ չենք վաճառի Ռուսաստանին![]() 19 հուլիսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հայտնի թուրքական Baykar Makina ընկերության կառավարիչ Հալուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան երբեք ԱԹՍ-ներ չի վաճառի ՌԴ-ին։ «Թուրքիան սատարում է Ուկրաինային մարտական անօդաչուներով, մենք նաև Ուկրաինայից ենք գնում մեր ԱԹՍ-ների տուրբինային շարժիչները։ Մենք մեր հարաբերություններn Ուկրաինայի հետ այնպես ենք կառուցել, որ երկու երկրներին շահավետ լինի»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Նա հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ Bayraktar ԱԹՍ-ները վաճառվեն Ռուսաստանին և սատարում է Ուկրաինային իր ինքնիշխանության և անվտանգության համար պայքարում։ «Մենք դա չենք արել և երբեք դա չենք անի, քանի որ սատարում ենք Ուկրաինային, սատարում ենք նրա պայքարին՝ հանուն իր ինքնիշխանության և անկախության»,-ասել է նա։ Միայն 2020-ին Baykar ընկերությունն արտահանել է 360 միլիոն դոլարի ավիացիոն համակարգեր: Դեռ 2018-ի վերջին Կիևը բայրաքթարներ գնեց Թուրքիայից: 2019-ին էլ ուկրաինական պետական մի ընկերություն թուրքական Baykar-ի հետ համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեց: Baykar-ի Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ-ների շարժիչը հենց այս ընկերության արտադրությունն է: 021-ին անօդաչուները դարձել են ամենագովազդվող թուրքական ապրանքը: Իսկ Baykar-ի ինժեներական թիմն այժմ նախագծում է նոր թռչող սարք․ այն, իրենց ասելով, պիտի մրցի կամ մոտ լինի 5-րդ սերնդի կործանիչներին, միաժամանակ, ԱԹՍ մնալով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |