Բայրաքթար․ Երբեք ԱԹՍ-ներ չենք վաճառի Ռուսաստանին19 հուլիսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հայտնի թուրքական Baykar Makina ընկերության կառավարիչ Հալուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան երբեք ԱԹՍ-ներ չի վաճառի ՌԴ-ին։ «Թուրքիան սատարում է Ուկրաինային մարտական անօդաչուներով, մենք նաև Ուկրաինայից ենք գնում մեր ԱԹՍ-ների տուրբինային շարժիչները։ Մենք մեր հարաբերություններn Ուկրաինայի հետ այնպես ենք կառուցել, որ երկու երկրներին շահավետ լինի»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Նա հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ Bayraktar ԱԹՍ-ները վաճառվեն Ռուսաստանին և սատարում է Ուկրաինային իր ինքնիշխանության և անվտանգության համար պայքարում։ «Մենք դա չենք արել և երբեք դա չենք անի, քանի որ սատարում ենք Ուկրաինային, սատարում ենք նրա պայքարին՝ հանուն իր ինքնիշխանության և անկախության»,-ասել է նա։ Միայն 2020-ին Baykar ընկերությունն արտահանել է 360 միլիոն դոլարի ավիացիոն համակարգեր: Դեռ 2018-ի վերջին Կիևը բայրաքթարներ գնեց Թուրքիայից: 2019-ին էլ ուկրաինական պետական մի ընկերություն թուրքական Baykar-ի հետ համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեց: Baykar-ի Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ-ների շարժիչը հենց այս ընկերության արտադրությունն է: 021-ին անօդաչուները դարձել են ամենագովազդվող թուրքական ապրանքը: Իսկ Baykar-ի ինժեներական թիմն այժմ նախագծում է նոր թռչող սարք․ այն, իրենց ասելով, պիտի մրցի կամ մոտ լինի 5-րդ սերնդի կործանիչներին, միաժամանակ, ԱԹՍ մնալով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |