Ադրբեջանի հասարակությունը շատ է «հրապուրվել» Թուրքիայի հասցեին հնչեցվող մեղադրանքներով

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ Բաքվի հասարակությունը շատ է «հրապուրվել» Թուրքիայի հասցեին հնչեցվող մեղադրանքներով` Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ»,-ասել է քաղաքագետ Իլգար Մամեդովը: Նրա խոսքերով, Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է եւ չի կարելի երկրի հասարակական կարծիքը տրամադրել Թուրքիայի կառավարության ու երկրի դեմ: «Եթե մենք շարունակենք կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հանդեպ, ապա անխուսափելիորեն Ադրբեջանը կսկսի հակվել Ռուսաստանի կողմը եւ հեռանալ եվրաինտեգրման կուրսից ու Հյուսիսատլանտյան դաշինքից, ինչն, ըստ իս, սխալ է: Այդ բարդ իրավիճակում Բաքու են ժամանել Ուկրաինայի նախագահն ու Լեհաստանի պաշտոնյաները, որոնք ցանկանում են պաշտոնական Բաքվի հավաստիացումները ստանալ դեպի այդ երկրներ ածխաջրածինների առաքումների մասին եւ հնարավորության դեպքում պայմանավորվածության հասնել Ադրբեջանից էներգակիրների լրացուցիչ առաքումների մասին»,-ասել է Մամեդովը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---