Պեսկով․ Պուտինն ու Էրդողանը Սոչիում, հավանաբար, կքննարկեն նաև ռազմատեխնիկական գործակցությունը![]() 27 հուլիսի 2022 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ռազմատեխնիկական գործակցությունն ու ցորենի գծով ստամբուլյան գործարքը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովին հարցրել են, թե խոսել է արդյոք Պուտինն Էրդողանի հետ Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ Մոսկվայի հնարավոր գործակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռազմատեխնիկական համագործակցությունը երկու երկրների միջև մշտապես օրակարգում է։ Եվ այն փաստը, որ գործակցությունը զարգանում է նման զգայուն ոլորտում, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների ամբողջ համալիրը բավականին բարձր մակարդակի վրա է»,-պատասխանել է Պեսկովը։ Նա հավելել է, որ նախագահները վերջին հանդիպմանը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության տարբեր ասպեկտներ։ «Ուստի, այո, ռազմատեխնիկական թեման, հավանաբար, կքննարկվի նաև Սոչիում»,-ասել է նա։ Հուլիսի 26-ին Էրդողանը CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել թուրքական մարտական Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ։ Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը Թեհրանում էր՝ հուլիսի 19-ին, Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |