Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այս մասին հուլիսի 28-ի դատական նիստում հայտարարել է նիստերի քարտուղարը՝ նշելով, որ դրանով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրել է, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել։

Դատարանում քննարկվում է փորձագետներ ներգրավելու միջնորդությունը, ինչը պարտադիր է՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը սկսելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004-ի մարտի 18-ից մինչև 2013-ի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-ի հուլիսի 18-ից մինչև 2018-ի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190,000,000 դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800,000,000 դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանն, ըստ մեղադրանքի, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 մլրդ 299 մլն 404 հզր 414 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---