526 զինծառայողի արտոնյալ հիփոթեքային վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք կհատկացվի

526 զինծառայողի արտոնյալ հիփոթեքային վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք կհատկացվի

PanARMENIAN.Net - 526 զինծառայողի արտոնյալ հիփոթեքային վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք կտրամադրվի։ Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային ծրագրի շահառուների շրջանակը։

Ներկայացնելով նախագիծը՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը զեկուցել է, որ նախատեսվում է նշված ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին՝ 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ բուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը վարում էր կառավարության այսօրվա նիստը, անդրադառնալով հարցին, նշել է, որ ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում են պետության կողմից:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ 2022թ. սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի, իսկ այս որոշման նախագծի ընդունման դեպքում՝ մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանքը: Նախագծի ընդունմամբ կարող ենք փաստել, որ բոլոր հաշվառված 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորումից»: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---