«Արևագորգը» պատրաստ է․ Նախաձեռնությանն առաջինը միացել էր IDBank-ը

«Արևագորգը» պատրաստ է․ Նախաձեռնությանն առաջինը միացել էր IDBank-ը

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապել են մոտ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով է կատարվել։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետի»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել էր 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր «Արևագորգի» իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1000 դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը․ առաջինը «բարեԳործեց» IDBank-ը։ Նվիրաբերելով 1 մլն դրամ՝ IDBank-ի աշխատակիցները 1000 կապով հիմք են դրել «Արևագորգի» առաջին շարքերին։ Բացի այդ նույն օրը Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուն հերթական անգամ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» է լինելու։ Արդյունքում՝ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների «մի դրամների» ամբողջ գումարը՝ 6,925,000 դրամ, փոխանցվել է 1000+ հիմնադրամին։

Ինչպես «Մի դրամի ուժը», այնպես էլ «Արևագորգի» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստել են այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների և նրանց ընտանիքների համար։

«Արևագորգի» նախաձեռնության շնորհիվ մինչև օրս հավաքագրվել է 8,123,000 դրամ, սակայն «Արևագորգի» ճանապարհն այսքանով չի ավարտվում․ այն տեղափոխվել է «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման և մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով և ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետի» կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսի 8-ին։ Երկու տարվա ընթացքում տարբեր հիմնադրամների ու նախաձեռնությունների է փոխանցվել 88 մլն դրամից ավելի գումար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---