Բայդենը հաստատել է․ Ալ-Կաիդայի առաջնորդը սպանվել է ԿՀՎ գործողության արդյունքում

Բայդենը հաստատել է․ Ալ-Կաիդայի առաջնորդը սպանվել է ԿՀՎ գործողության արդյունքում

PanARMENIAN.Net - Քաբուլում սպանվել է ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին՝ նրան վերացրել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքի հարվածից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է այդ տեղեկությունը։

«Արդարադատությունն իրականացվեց, ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբեք չենք նահանջում»,-ասել է նա, գրում է Deustche Welle-ն։

Բայդենը նշել է, որ Ազ Զավահիրիի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել հարվածից, Աֆղանստանի խաղաղ բնակչության շրջանում զոհեր ևս չկան։ Բայդենը հույս է հայտնել, որ «Ալ-Կաիդայի» ղեկավարի ոչնչացումը հանգստություն կբերի 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին։

Ազ Զավահիրին ղեկավարում էր «Ալ-Կաիդան» 2011-ից ի վեր՝ Ուսամա բեն Լադենի մահից հետո։

11 ամիս առաջ ԱՄՆ զորքերը հեռացան Աֆղանստանից, որից հետո իշխանությունն անցավ ծայրահեղական իսլամիստական «Թալիբան» շարժմանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---