Yandex-ի նախկին տնօրեն Խուդավերդյանը ԵՄ-ից պահանջել է վերացնել իր դեմ պատժամիջոցները

Yandex-ի նախկին տնօրեն Խուդավերդյանը ԵՄ-ից պահանջել է վերացնել իր դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանը պահանջել է ԵՄ-ից չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցներիը։ Նա հայտարարել է, որ չի աջակցում պատերազմին։

Նա հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ ԵՄ խորհրդի, որն իր նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գրում է Meduza-ն։

Հայցում Խուդավերդյանը նշել է, որ ԵՄ իշխանությունները հավաստի ապացույցներ չունեն։ Նա ասել է, որ չի աջակցում ՌԴ իշխանությունների գործողություններին Ուկրաինայում։

Նա նշել է, որ Yandex-ը Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին «ռուսներից տեղեկությունները թաքցնելու առանցքային տարր չէ» և «չի հանդիսանում եկամուտի զգալի աղբյուր ՌԴ կառավարության համար»։

Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել մարտի 15-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---