Գագիկ Նիկողոսյանը բրոնզ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում![]() 2 օգոստոսի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում: Հրաձիգներն օգոստոսի 2-ին են սկսել պայքարը, օգոստոսի 3-ին կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի կազմում ևս 3 մարզիկ է ընդգրկված՝ Արմեն Գևորգյանը, Նարե Մելքումյանը և Էդիտա Մանուչարյանը, որոնք հանդես են գալու հրացան և ատրճանակ մրցաձևերում, ինչպես նաև միքստ ձևում: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում ելույթներն ավարտել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները: Նրանք զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |