Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր

Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով իրավիճակի լարմանը Լեռնային Ղարաբաղում, օգոստոսի 2-ի իր տեղեկատուում նշել է, որ մեկ օրում ռուս խաղաղապահների զորակազմի պատասխանատվության գոտում «Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի 3 խախտում է գրանցվել»։

«Վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։ Կողմերի շփման գծում փոփոխություն թույլ չի տրվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---