Հայ խորհրդարանականը կանխատեսում է. Վրաստանում բողոքի ցույցերը դեռ երկար են շարունակվելու

PanARMENIAN.Net - «Վրաստանում ներքին քաղաքական դրությունը հիմա բավական բարդ է: Վրացական ընդդիմությունը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ժամանակ է տվել: Ինձ թվում է, որ Թբիլիսիում բողոքի ցույցերը դեռ երկար են շարունակվելու»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ինչպես նա նշել է, Վրաստանում բողոքի ցույցերի խոշոր մասշտաբայնությունն անմիջականորեն կապված է Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերի եւ դրանց հետեւանքների հետ: Թորոսյանի խոսքով, հենց այդ գործոնը լրացուցիչ կերպով խթանեց վրացական ընդդիմությանը:



«Սամցխե-Ջավախեթիի հայերն իրենց բավական իներտ են պահում եւ ակտիվություն չեն ցուցաբերում երկրի ներքին քաղաքական խնդիրներում: Եթե անգամ վրացական ընդդիմությանը հաջողվի իշխանության գալ, ապա մենք հույս ունենք, որ նրանք առավել խելամիտ քաղաքականություն կվարեն երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ»,- նկատել է Շիրակ Թորոսյանը:



Երեկ Թբիլիսիում ընդդիմության տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքի խորհրդարանի շենքի առջեւ: Ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը եւ հայտարարում է, թե բողոքի ակցիան անժամկետ կլինի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---