«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները 3-րդ մեդալն են նվաճել![]() 6 օգոստոսի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները 3-րդ մեդալն են նվաճել: Հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1աղջիկ) վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր: Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր: Այսպիսով, Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում: Միջազգային խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |