ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ճապոնիայում, ելույթ ունենալով Հիրոսիմայի ռմբակոծության զոհերի 77-րդ տարելիցի օրը, կրկին կոչ է արել աշխարհին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից։

‌«Լուրջ միջուկյաին ենթատեքստ ունեցող ճգնաժամերն արագ տարածվում են՝ Մերձավոր Արևելքից մինչև Կորեայի թերակղզի և ռուսական ներխուժում Ուկրաինա»,-հայտարարել է Գուտերեշը, գրում է Deutsche Welle-ն։

Նա հավելել է, որ մարդկությունը «խաղ է անում լիցքավորված հրացանի հետ»։

‌Գուտերեշը դիմել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործունեության դիտարկման կոնֆերանսի մասնակիցներին՝ կոչ անելով շտապ վերջ դնել համաշխարհային միջուկային արսենալներին, որոնք «սպառնում են մեր ապագային»։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերջին 12 տարում առաջին անգամ է մասնակցել Հիրոսիմայի ռմբնակոծության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Ռուսաստանն ու Բելառուսը հրավիրված չէին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---