Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ![]() 9 օգոստոսի 2022 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 վստահ հաղթանակով դարձել է բրոնզե մեդալակիր: Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել ՀՀ-ն ներկայացնող Գոհար Հարությունյանը: Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 վստահ հաղթանակով անցել է ուկրաինացի հրաձգուհուն և նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 6 մարզիկներով: Առաջնությունն անցել է օգոստոսի 1-9-ը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |