Երևանի փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում

Երևանի փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում

PanARMENIAN.Net - Երևանի փողոցներում տեղադրված կանգնակները, որոնց տեղադրումն արգելված է, հեռացվում են։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---