Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն12 օգոստոսի 2022 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել: Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն: Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների պատանիների շրջանում, իսկ հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների: Զուգահեռաբար ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 16-ամյա ծանրորդ Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր և կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին: 55 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 100 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում ցուցադրած 125 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչը՝ երկամարտի 225 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչը (221 կգ): Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |